Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (European Syriac Union (ESU)։
Եվրոպայի հայերի համագումարը զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին՝ դատապարտում է Թուրքիայի
կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական
գործողությունները, որի նպատակն է տեղահան անել եւ ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին:

Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել
վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային եւ
ցեղասպանական քաղաքականությունը:

Միջազգային կառույցներին եւ հանրությանը կոչ ենք անում անտարբեր չմնալ եւ դատապարտել Թուրքիայի
իշխանությունների ոճրագործ քաղաքականությունը եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Թուրքական
զավթողական ու վայրագ առաջխաղացումները տարածաշրջանում:




Լրահոս