Կորոնավիրուսով վարակված՝ «Իմ քայլը» խմբակցության 8 պատգամավորից 2-ը առողջացել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«8 հասատատված վարակակիր ունեինք, երկուսն արդեն բացասական թեստով առողջացած են համարվում, պարետատան ցուցումով մի քանի պատգամավոր ինքնամեկուսացել է, նոր վարակակիր չկա»,- ասաց նա։