Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Վերջինս պահանջում էր ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:
Սակայն այսօր նիստում ընդդիմադիր խմբակցության դիմումը մերժվեց: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն: Նիստից հետո Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում