Հարուցված քրեական գործերի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի բաժնի և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Սևանում բնակվող երկու տղամարդ ապօրինի զենք և թմրամիջոցներ են պահում։
Հուլիսի 7-ին նրանք ոչ միայն հայտնաբերվեցին, այլև, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին նրանց առանձնատներում և օժանդակ շինություններում։ 41-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց 34 գրամից ավելի մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված, ինչպես և կանեփի չորացված ցողուններ ու կակաչի չորացված գլխիկներ՝ ընդհանուր 75 գրամից ավելի քաշով։
49-ամյա տղամարդու մեքենայի CJvZJ9W39wkCJvZJ9W39wkխուզարկությամբ էլ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, ինչպես և տարբեր դեղահաբեր։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։