Սյունիքի մարզում կա կորոնավիրուսի 306 հաստատված դեպք, ամենաշատ դեպքերը Սիսիանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 306 հաստատված դեպք․ գրանցվել է 4 մահ, 189 հոգի բուժվել է, 113 հոգի հիվանդ է, որից՝ 26 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 4 հոգի հոսպիտալացված է Երեւանում 83 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․ 23 հոգի՝ Կապանից, 26 հոգի՝ Գորիսից, 54 հոգի՝ Սիսիանից, 8 հոգի՝ Մեղրիից։ 1 հոգի՝ Տաթեւից, 1 հոգի՝ Գորայքից։

Համայնքներում, բնակավայրերում ու թաղամասերում մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ցավոք, բակերում ու մասնավորապես՝ զրուցարաններում չեն պահպանվում անվտանգ վարքի ու հակահամաճարակային կանոնները, ու քանի որ այդ տեղերում հիմնականում հավաքվում են վարակի համար ռիսկի գոտում գտնվող տարեցները, կոչ ենք անում նրանց՝ լինել զգույշ ու հետեւել սահմանված կանոններին, իսկ երիտասարդներին՝ դադարեցնել միմյանց ձեռքով բարեւելն ու ողջագուրվելը․․․




Լրահոս