Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից եւ համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Այս մասին նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում եւ կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում եւս մեկ կարեւոր կանխարգելիչ միջոցառում է։ Թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով։
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱՐԱՐԱՏՈՒՄ
Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 06:11-ին, գրանցվել է երկրաշարժ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արեւելք օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն եւ Արաքսավան գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։