Համավարակը շարունակում է ծավալվել ամբողջ աշխարհում. դեպքերը գերազանցել են 100 հազարը: Այսօր կառավարության նիստը այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ այն երկրները, որոնք հայտարարել էին կորոնավիրուսը հաղթահարելու մասին, կրկին վերադարձել են սահմանափակումների:
«Երեկ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել դիմակ կրելու մեջ: Այս ճանապարհին մենք հետևողական ենք լինելու եւ դնելու ենք նոր խստացումներ: Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ», – նշեց նա:
Փաշինյանից հետո խոսեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, թե որ դեպքում մարդիկ կարող են դիմակ չկրել:
Մանրամասները՝ տեսանյութում