Armlur.am-ին հայտնի դարձավ, որ «օրենքով գող» Արսեն Երևանսկու՝ Արսեն Մկրտչյանի գործով, գաղտնալսվել է փաստաբանը: Նա Վաչե Դավթյանն է, որը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է զրուցել Երևանսկու հետ, ինչ հարցով է «օրենքով գողը» մինչ կալանավորվելը զանգահարել իրեն:
Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան