Կորոնավարակակիրների՝ ընդունելության քննություն հանձնելու գործընթացը հստակեցվում է․ պարետի ցուցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսային այս համավարակի պայմաններում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսով վարակվածության/ինքնամեկուսացման մեջ գտնվելու պատճառով չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին։ Նրանց մեջ կան նաև զորակոչի ենթակա քաղաքացիներ, որոնք ընդունելության քննությունը հանձնելու նաև ժամանակային խնդիրներ ունեն՝ հաշվի առնելով զորակոչմանն առնչվող ընթացակարգերը։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Հաշվի առնելով այս քաղաքացիների՝ ընդունելության քննություն հանձնելու իրավունքի պաշտպանության հրամայականը՝ համապատասխան առաջարկ էի ներկայացրել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։
Եվ ահա տեղեկացնում եմ, որ Պարետատնից շատ արագ մեզ հետ կապ հաստատեցին և տեղեկացրին, որ համապատասխան ցուցում է տրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, և մի քանի օրվա ընթացքում կհստակեցվեն այս խնդիրն ունեցող քաղաքացիների ընդունելության քննությունների հանձնման գործընթացի վերաբերյալ հարցերը։

Հ.Գ. եթե կլինեն քաղաքացիներ, որոնք բախվել են նշված խնդրին, թող մեզ հետ կապ հաստատեն»,- նշում է պատգամավորը։




Լրահոս