Մոսկվայի փողոցներում դիմակների պարտադիր կրման ռեժիմը չեղյալ կհայտարարվի հուլիսի 13-ից, բայց սոցիալական հեռավորության պահանջը դեռևս մնում է ուժի մեջ, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Քաղաքապետը հայտնել է, որ շարունակելու է անհրաժեշտ լինել դիմակներ և ձեռնոցներ օգտագործել հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում, խանութներում և հանրային այլ վայրերում:
«Պահպանվում են նաև սոցիալական հեռավորության պահպանման պահանջները», – նշել է քաղաքապետը: