Եթե մտադիր եք գետերում, լճերում, ջրամբարներում ձկան, գազանների եւ ջրային այլ որսով զբաղվել, ապա ուշադիր եղե՛ք, կտուգանվե՛ք: Ըստ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ նշված վայրերում որսով զբաղվելն առանց թույլտվության կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձեւերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ:
Այս դեպքում քաղաքացիները կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ 50 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամի սահմաններում: Իսկ պաշտոնատար անձինք կարող են տուգանվել 100 հազար դրամից մինչեւ 200 հազար դրամի չափով: Սա դեռ ամենը չէ, կբռնագրավվի որսի միջոցով ձեռք բերվածը, որսի գործիքները, լողունակ միջոցները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ