Սույն թվականի հուլիսի 9-ին ժամը 16.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը:
Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։
ԱՀ ոստիկանությունը հորդորում ու պահանջում է, Ձեր իսկ անվտանգության համար խստորեն հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին, զգոն եղեք, որովհետև ցանկացած անուշադրություն կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի՝մասնավորապես հաշվի առնելով հանրապետությունում մեկնարկած զորակոչով պայմանավորված ավտոմեքենաների շարժի ակտիվությունը։