ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեւանի փողոցները չեն մաքրվում. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը խորը թմբիրի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներ, առանց չափազանցության օրերով չեն մաքրվում: Նախկինում քաղաքային իշխանությունները Երեւանի փողոցների աղտոտվածության հարցում մեղադրում էին «Սանիտեք»-ին: Հիմա էլ«Սանիտեք» չկա, այդ դեպքում ինչո՞ւ չեն մաքրվում փողոցները, պարոն Ավետ Պողոսյան (Խոսքը կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի մասին է): Հետաքրքիր է, թե այս օրերին ինչով է զբաղված Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:

ArmLur.am-ը քիչ առաջ արձանագրեց, որ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, ծառերի մեծ ճյուղերը կոտրվել են եւ թափվել են մոտ 160 հազար դրամանոց նստարանի վրա: Այս փնթի տեսքի համար, ի վերջո որեւէ մեկը կպատժվի՞, թե՞ ոչ: Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս