ԳԹԿ-ն քննության արդյունքները չի կարողանում ուղարկել դիմորդներին, հրապարակել dimord.am-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնահատման և թեստավորման կենտրոնը ինտերնետ կապի խափանման պատճառով չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին հայտնել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանք մինչև օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում»,-գրել է Գրիգորյանն ու հայցել դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ իրենցից անկախ պատճառով անհարմարությունների համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննություններն անցկացվել են հուլիսի 6-ին:




Լրահոս