
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 9-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.
Ստեփան ՔԱՐՏԱՇՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»:
Նշենք, որ վերջինս նախկինում աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ 2018-ի մայիսին ազատվել է պաշտոնից։