
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն ԱՄՆ սահմաններից դուրս կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել ուշ փուլի փորձարկումները:
Ավելի վաղ ընկերությունն արտադրության մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ և 10-ամյա համագործակցության պայմանագիր շվեյցարական Lonza Group AG –ի հետ: