ArmLur.am-ը գրել էր, որ դատական համակարգում շունչները պահած սպասում են, թե Բարձրագույն դատական խորհուրդը կկանգնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողքին, թե կհաճոյանա իրավապահ համակարգին՝ պատասխանատվության կանչելով նրան: Այս որոշումից հետո դատավորները նոր կիմանան իրենց հետագա անելիքները: Արդյունքում, ԲԴԽ-ը կանգնեց եւ հատկապես ԲԴԽ դատավոր անդամները կանգնեցին դատավորի կողքին եւ չհաճոյացան իրավապահ համակարգին, ինչի հետեւանքով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեց , քանի որ մերժվեց նրա միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով:
Իսկ ի՞նչ էր արել դատավոր Ազարյանը: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում Արդարադատության նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք Արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են վերջինիս, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»: Քննիչին ուղղված այս արտահայտությունն է արել դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ ԲԴԽ նիստի ընթացքում նա բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել ու ինչու է նման բան ասել։
Արդյոք ԲԴԽ անդամները վախեցան եւ հնարավոր հետեւանքներից խուսափելու համար որոշեցին կարգապահական պատասխանատվության չենթարկել Ալեքսանդր Ազարյանին : Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան