Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել՝ ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն: Այս մասին տեղեկանում ենք ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00:




Լրահոս