Օրերս հրապարակվեց , որ քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից մոտ 1մլն 500 հազար դրամ արժողությամբ մեծ թվով մետաղապլաստե դռներ գողանալու, ինչպես նաև շենքին դիտավորությամբ գույքային վնաս պատճառելու փաստով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և քննչական բաժնի ծառայողները ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Եվ այսպես, Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել , թե ովքեր են մուտք գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենք եւ ինչպես են իրականացրել գողությունը:
Էրիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի բնակիչ Գոռ Սահակյանի հետ, որոշել են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենքից գաղտնի հափշտակել դռներ, պատուհաններ և բռնակներ։
2020 թվականի փետրվար ամսին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են Գոռ Սահակյանի կողմից նախապես նշված շենքի տարբեր հարկերից տեղափոխված և առաջին հարկում տեղադրված խոշոր չափերի՝ ընդհանուր 1.138.000 ՀՀ դրամ արժողության թվով 28 մետաղապլաստե դռները և մեկ մետաղապլաստե պատուհանը՝ հետագայում դրանք իրացնելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող վաճառակետերում:
2020 թվականի փետրվարի 16-ին՝ Էրիկ Եսայանը իր հետ նախնական համաձայնությամբ գործող Գոռ Սահակյանի և այս անգամ նաև չպարզված երրորդ անձի հետ, չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել նշված շենք, որտեղ Գոռ Սահակյանի կողմից նախապես նշված շենքի տարբեր հարկերից տեղափոխված և առաջին հարկում հավաքված 494.600 ՀՀ դրամ արժողության թվով 11 մետաղապլաստե դռները, 12 բռնակները և մեկ պատուհանը գաղտնի կերպով տեղափոխել են բեռնափոխադրման ծառայություններ մատուցող Երևան քաղաքի բնակիչ Երանոս Հովհաննիսյանի կողմից շահագործվող «Գազելե մակնիշի 35 TP 195 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն վերջիններս գործողությունները նկատվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում հանցակիցները դիմել են փախուստի, իսկ ոստիկանության աշխատակիցները գույքի ապօրինի հափշտակության հետ առնչություն չունեցող Երանոս Հովհաննիսյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ «Գազելե մակնիշի 35 TP 195 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հափշտակության նպատակով բեռնված գույքով տեղափոխելով ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավտոկայանատեղի,
Էրիկ Եսայանը եւ Գոռ Սահակյանը կալանավորված են եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը : Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ գործով քննչական մարմինը հայտարարել է նախաքննության ավատ եւ գործը ուղարկվել է դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան