ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը:

Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

Այսօր անվտանգության խորհրդի նիստի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են ընդգրկված, բայց ես ուզում եմ ընդգծել նրանցից մեկը՝ Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Իհարկե, կարծում եմ մենք բավականին լավ նախագիծ ենք ստացել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ կարևոր է ոչ միայն բուն տեքստը, այլև կոնտեքստը:

Եվ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև՝ ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց մյուս կողմից՝ ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ, նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում և հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով:

Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքն ազգային ինքնության զարգացման էական գործոն է:




Լրահոս