ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համազգային թատրոնի նոր շենքի հետ կապված ունենք լուրջ խնդիրներ․ Դավիթ Հակոբյանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ունենք շատ լուրջ խնդիր` թատրոնի նոր շենքի հետ կապված: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է դերասան, բեմադրող Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով Համազգային թատրոնի նոր շենքին եւ առկա խնդիրներին։

«Պետությունը հիմնովին կառուցում է շենքը, բայց պայմանագիրն այնպես է, որ տեխնիկական հագեցվածության համար գումար չի տրամադրում, որն, ի դեպ բավակնին թանկ արժե, խոսքը մոտ 450 հազար դոլարի մասին է, իսկ գնալ նոր շենք առանց նոր տեխնիկայի կարծում եմ՝ չի կարելի»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ մինչեւ տարեվերջ Համազգային թատրոնի դերասանները կտեղափոխվեն հիմնովին կառուցված նոր շենքում ստեղծագործելու։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս