ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաշառք ստացած անձանց եւ նրանց ընտանիքներին կանչում են հարցաքննության. նոր զարգացումներ Գագիկ Ծառուկյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ Բարգավաճ Հայաստակ կուսակցությա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս օրերին հարցաքնության են հրավիրվում ոչ միայն կաշառք տվող անձիք, այլ նախաքննական մարմինը վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրում նաեւ կաշառք ստացողներին:

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով:

Այս գործընթացից հետո ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին տարավ կալանավորման, սակայն դատական համակարգը մեկը մյուսի վրա է գցում նրա կալանավորման գործընթացը: Մասնավորապես առաջին ատյանի դատարանը վերջինիս նկատմամբ խափանման միջոց չնտրեց կալանավորումը, ինչի հետաւնքով ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, իսկ ահա ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ կալանավարման հարցը կրկին ուղարկեց առաջին ատյանի դատարան քննության առնելու համար: Ասել է թե՝ դատավորը իր վրայից գցեց Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հայտնվեց բարդ իրավիճակում , ինչ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակ:

Ու մինչ դատական համակարգը խառնված է ԲՀԿ առաջնորդի կալանավորման հարցով  ԱԱԾ-ում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն քրեական գործի հարուցոմից հետո խուզարկություններ իրականացրեց ԲՀԿ գրասենյակներում եւ մի շարք փաստաթղթեր առգրավվեց:

Եվ ահա Այս օրերին ԱԱԾ-ն առգրաված փաստաթղթերում տեսել է բազմաթիվ մարդկանց անուներ , որոնց դիմաց գրված են կոնկրետ գումարի չափ, թե ինչքան գումար են ստացել եւ նրանք ու նրանց ընտանիքի անդամները, որից հետո բոլորին կանչում է հարցաքննության : դատելով իրավիճակից ՀՀ բնակչության մի զգալի հատված հայտնվել է վկայի կարգավիճակում եւ հրավիրվում է ԱԱԾ հարցաքննության: Ասել է, թե եւ կաշառք տվողներն են հայտնվել վատ իրավիճակում, և կաշառք վերցնողները:

Մեզ հետ զրույցում փաստաբան Դիաննա Ղազարյանը, նախաքննության շահերից ելնելով, չցանկացավ նշել , թե ում շահերն է պաշտպանում, սակայն պատմեց, որ հուլիսի 4-ին կաշառք ստանալու համար ԱԱԾ-ում հարցաքննվել է իր պաշտպանյալը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս