Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․
Ընդհանուր՝ 366 հաստատված դեպք․
գրանցվել է 4 մահ,
227 հոգի բուժվել է,
135 հոգի հիվանդ է, որից՝
30 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
4 հոգի հոսպիտալացված է Երևանում,
101 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․
20 հոգի՝ Կապանից,
39 հոգի՝ Գորիսից,
72 հոգի՝ Սիսիանից,
4 հոգի՝ Մեղրիից։
Հերթական անգամ կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, հստակորեն պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը և կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։