Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը:

Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում:

Որոշակի անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:




Լրահոս