ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները չեն կարողանում շրջակա միջավայրի նախարարի համար թեկնածու գտնել եւ այս ընթացքում զբաղված են անձի փնտրտուքով: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 5-ին նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Էրիկ Գրիգորյանը, որից հետո Վահե Ջիլավյանը ժամանակավոր կատարում է նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Եվ չնայած դեռ Վահե Ջիլավյանը երկու ամիս է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, եւ, օրենքի համաձայն, դեռ չորս ամիս իշխանությունները կարող են նոր նշանակում չանել (ժամակավոր պաշտոնակատարը չի կարող աշխատել վեց ամսից ավելի), սակայն, մեր տեղեկություններով, նոր նշանակում չի կատարվում առաջին հերթին թեկնածու չունենալու պատճառով:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջերս քննարկումներ են եղել այս նախարարության շուրջ, եւ նշվել է, որ չնայած Էրիկ Գրիգորյանից շատ վաղուց են դժգոհ եղել, սակայն երկար ժամանակ լռել են հենց այս իրավիճակի պատճառով, քանի որ գիտեին՝ թեկնածու չեն գտնելու: Եվ այժմ փաստ է, որ նախարարությունը չունի ղեկավար, իսկ իշխանություներն էլ ձգտում են օգտվել օրենքով իրենց ընձեռված վեց ամսյա ժամկետից, որպեսզի կարողանան մինչ այդ հարմար թեկնածու գտնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս