Հայտնի է, որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում արժանացավ Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի ”Էլիս այլընդ” պատվո մեդալին` 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ-ին ամուր աջակցելու համար: ”Ժողովուրդ”-ը պարզեց, որ այդ մեդալը բավականին ”ճկուն” է եւ տրվում է ըստ արված աշխատանքի` ինչ ձեւակերպմամբ որ հարկ է: Այն տարեկան մոտ 100 մարդու է տրվում: Օրինակ` 2007-ին նույն մեդալը տրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերին: 2011-ի մայիսի 7-ին` 25-ամյա բիզնեսի համար Ֆիլիպ եւ Մադլեն Զեպտերներին, որոնք կաթսաներ են արտադրում: 2000-ին ”Էլիս այլընդ” են ստացել նաեւ տիեզերագնաց Ուիլյամ Մակադուր փոքրը, բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին, ամերիկյան նյարդավիրաբույժ Էդգար Հովսեփյանը, 2008-ին` ”Կալիֆորնիա կուրիեր” թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Հայաստանում աշխատելու համար 2008-ի մայիսի 10-ին նույն մեդալին է արժանացել նաեւ ”Ամերիաբանկ”-ի խորհրդի անդամ, փիլիսոփայության գիտությունների դոկտոր Նուբար Աֆեյանը:
Ժողովուրդ. Սերժ Սարգսյանի մեդալից շնորհվում է տարեկան 100 հոգու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ