Արցախի Հանրապետությունում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը: Առողջացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում: