
”168 ժամ”-ի տեղեկություններով` Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ իրականացրել է աճուրդ և Երևանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի տարածքը վաճառել է ,ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին: ”Նշենք, որ Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում կա 43 կրպակ, յուրաքանչյուր կրպակում աշխատում է 4-5 մարդ”,- հավելում է թերթը: