«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ իր թեստի պատասխանը բացասական է:
«Սիրելիներս, իմ ու Նանեի թեստերի պատասխանները բացասական են:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը, ընկերներիս, մտերիմներիս, ովքեր իրենց ուշադրությամբ և պատրաստակամությամբ օգնեցին վայելել մարդկային հարաբերությունների քաղցրությունը նույնիսկ մեկուսացման շրջանում»,-հայտնում է պատգամավորը: