ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ: Այս մասին հայտնել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Անդրադարձանք երկուստեք կարևորվող՝ ներդրումների հեռանկարային հնարավորություններին,
կիբերանվտանգության օրակարգին, թվայնացման գործընթացներին, հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության, փորձագետների ներգրավման, ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու, այլ ուղղությունների:
Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»: