ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ․ ԲԸՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները
ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են
կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների
մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2 անձ, որոնց նկատմամբ ՀՀ
ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ
արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները
շարունակում են տրամադրել մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակներ և հորդորում խստորեն
պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։
ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում դիտարկումները
շարունակվում են։




Լրահոս