Մեկ օրում Լատվիայում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է հաստատվել:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1173-ի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքէջում:
«Մեկ օրում հաստատվել է յոթ նոր դեպք: Թեստավորվել է 1870 մարդ»,-նշվում է հաղորդագրությունում:
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում երեք վարակակիր: Նրանցից մեկը ծանր վիճակում է:
Համավարակի տարածման ընթացքում Լատվիայում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: