Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքի ղեկավարի տեղակալ է վերընտրվել Հանրապետական կուսակցության հայազգի թեկնածու Սերժ Քեհեայանը: Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը:
Նշվում է, որ Քեհեայանը այս պաշտոնը կզբաղեցնի վեց տարի:
Կլամարի փոխքաղաքապետը ծնվել է Փարիզում, 1968թ.։ Նա ավարտել է քաղաքագիտության բարձրագույն դպրոցը:
Սերժ Քեհեայանը Կլամարի հայտնի փոխքաղաքապետ, հանգուցյալ Կարապետ Քեհեայանի որդին է: