Ամռան տապին դիմանալն այդքան էլ հեշտ չէ։ Տոթ եղանակին վատանում է ինքնազգացողությունն ու ընկնում աշխատունակությունը։
Ամառային տապից փրկվելու մի քանի տարբերակ կա, որոնք կօգնեն ավելի տանելի դարձնել շոգը։
1. Շոգ եղանակին օգտակար է ջրային հանգիստը։ Այցելեք լողավազան կամ պարզապես հաճախակի լոգանք ընդունեք։
2. Տանը կամ աշխատավայրում մշտապես սառույցի կտորներ ունեցեք։ Դրանք պատրաստելը շատ հեշտ է, ինչպես նաև սառույցի կտորները զովացնող հատկություն ունեն։
3. Սենյակում նարդոսի, ուրցի և խնկուն ի(розмарин) բույր տարածեք, ինչպես նաև օգտագործեք ցիտրուսային բույր ունեցող օծանելիք։ Այս հնարքը կօգնի թարմության պատրանք ստեղծել։
4. Լոգանք ընդունելիս օգտագործեք անանուխի, թուրինջի կամ էվկալիպտի յուղեր պարունակող շամպուններ։ Դրանք ավելի երկար կապահովվեն վարսերի թարմությունը։
5. Եվ ամենակարևորը՝ ամառվա տապին դիմանալու համար մեծ քանակությամբ հեղուկ օգտագործեք։ Նախընտրելի է մաքուր ջուր ըմպել։