«Կրակոցների ձայները լսվում են»․ պատգամավորները Տավուշում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանն ու Տիգրան Կարապետյանն այս պահին գտնվում են Տավուշի մարզում։ Ինչպես հայտնի է, առավոտից հայ-ադրբեջանական սահմանին լարված է եւ պատգամավորները գնացել են՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Սիփան Փաշինյանը հայտնում է, որ քիչ առաջ իրենք եղել են Այգեպար գյուղում, որտեղ կրակոցների ձայները լսվում են, այցելել են նաև Տավուշ և Մովսես գյուղեր:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:




Լրահոս