Այսօր՝ 11։00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է լինելու արտակարգ դրության երկարաձգման մասին հարցը։ Արդեն դրանից հետո պետք է գումարվի նաեւ ԱԺ հատուկ նիստ եւ պագամավորները կքննարկեն հարցը, նաեւ հարցեր կուղղեն հիմնական զեկուցողին։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված։
Եվ ահա, չի բացառվում, որ այսօր բացի կառավարության կողմից ներկայացված՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագծից, մեկ այկ նախագիծ՝ առաջարկություններով ներկայացնի ԲՀԿ խմբակցությունը։