
Որոշեցի մի փոքր շուտ սկսենք մեր միասնական աղոթքը, որ կարողանանք մի փոքր ներկայացնել Մովսեսում տիրող իրավիճակի մասին: Այս մասին ուղիղ եթերում նշեց Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը:
Նա ձեռքով ցույց է տվել մոտակա բարձունքներն ու ասել. «Եթե տեսնում եք, դիմացի դիրքերը մինչեւ այս մասը մեր հսկողության ներքո է, ամբողջը վերահսկվում է: Մարտական գործողությունները կատարվել են բարձրունքի հակառակ կողմում: Բնակչությանն ընդհանրապես որեւէ վտանգ չի սպառնացել: Ինչպես երեկ ասացի, միջդիրքային ընդհարում է եղել, եւ մենք շատ ձիգ ենք, շատ պատասխանատու եւ շատ կոնկրետ միջոցառումներ են իրականացնել, որ սսկեցնեն հակառակորդին:
Մանրամասները՝ տեսանյութում