ArmLur.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայանքի ղեկավար Մկրտիչ Յավուրյանը նշեց, որ գյուղում այս պահին ամեն ինչ նորմալ է։
Հարցին, թե հակառակորդի անդադար կրակոցներից ինչ վնասներ են կրել բնակիչները համայանքի ղեկավարն ասաց, որ ոչ մի վնաս չեն կրել բնակիչները։ «Ամեն բան նորմալ է, խուճապային տրամադրություն գյուղում չկա»,֊ հավելեց նա։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում էր ՀՀ ՊՆ մածուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա հայտնում է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։
Լիդա Եղիազարյան