Դիրքերում մինչև հիմա կրակոցները շարունակվում են․ Մովսես համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համյանքի ղեկավար Արտակ Պապյանն ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, սակայն միջդիրքային գոտում դեռևս շարունակվում են հակառակարոդի կողմից կրակոցները։

«Փառք Աստծու բնակիչները ոչ մի վնաս չեն կրել, ամեն բան նորմալ է։ Մինչեւ հիմա էլ միջդիրքային հատվածում կրակոցները հակառակորդի կողմից շարունակվում են»,-նշեց նա։ Մեր զրուցակցի հավելմամբ՝ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ մեր տղաները պինդ կանգնած են սահմանին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում էր ՀՀ ՊՆ մածուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա հայտնում է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս