
Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին՝ սպա է։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Այդ կորստի մասին հայտնում է նաեւ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում էր ՀՀ ՊՆ մածուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա հայտնում է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։