Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին. Տավուշի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնում է, որ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։ Նա նաև հավելել է, որ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում էր ՀՀ ՊՆ մածուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա հայտնում է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։




Լրահոս