ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդն ունի զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ հայտնեց հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակից: «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա է մոտեցել մեր դիրքերին: Քանի որ շարժումը անսպասելի է եղել մեր զինծառայողների համար, հրահանգ են ստացել մեր զինծառայողները կոչ անելու՝ լքել տարածքը, որը և իրականացվում է», – նշեց Տոնոյանը:

Նրա խոսքով, դրանից հետո հրետակոծություն է սկսվել դեպի նույն դիրքը, որը կասեցվել է: «Մինչև այժմ նույն կերպ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում են և, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ», – հավելեց Տոնոյանը:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք ադրբեջանական կողմը ցանկացել է վերադարձնել մեքենան եւ դրա համար են նման քայլերի դիմել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս