Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն: