Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց երկարաձգել Հայաստանում մարտի 16-ին հաստատված արտակարգ դրությունը: Նիստի ժամանակ նշվեց, որ 2020 թվականի հուլիսի 12-ի դրությամբ Հայաստանում կա հաստատված կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպքերը, որոնցից 19633-ը` առողջացած, 565-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 31924):
Իսկ ինչ փոփոխություններ են եղել նախագծում.
7.1-ին կետը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված դեպքերի, ինքնամեկուսացման հրահանգը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:
7․8-րդ կետ-ը՝ հետևյալ բովանդակությամբ
«7.8. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին և պացիենտների հետ շփված անձանց (հնարավոր կոնտակտավորներին) ըստ բժշկական ցուցումների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ այցելությունները` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով, չեն հանդիսանում ինքնամեկուսացման կարգի խախտում:»: