Սահմանում տիրող իրավիճակի մասով ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հրավիրել է կառույցի արտահերթ նիստ: Կառույցից հայտնում են, որ այս նիստը կապված է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հետ: Նիստը կկայանա այսօր:

Հիշեցնենք, որ առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա հայտնում է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։




Լրահոս