
Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկել է: Նիստի ընթացքում ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու հարցը:
«Ներկայումս դիտարկում ենք օրենսդրական փոփոխությունների տարբերակը, որը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում կիրառել այնպիսի գործիքներ, որոնք բավարար կլինեն վարակի տարածումը կանխարգելելու համար», – նշեց նա:
Ավինյանը նաև թվեր ներկայացրեց, թե հուլիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով քանի վարակված կա Հայաստանում և որոնք ինչպիսի վիճակում են գտնվում:
Մանրամասները՝ տեսանյութում