Ինչպես հայտնի է, հուլիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց : ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էինք, որ «Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ՝ սեփական դիմումի համաձայն»:
Հիշեցնենք՝ Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015-ի հունվարի 13-ից:
Սակայն Արմեն Հարությունյանի ազատումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում ուշագրավ փոփոխություններ են սպասվում , որից մեզ մանրամասներ են հայտնի դարձել : Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանին համակարգից չեն հեռացրել , այլ նրան նշանակել են ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական : Իսկ ո՞ւմ են նրա փոխարեն բերելու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արմեն Հարությունյանին տեղը նշանակվելու է Երեւան քաղաքի դատախազ, Ռոբերտ Քոչարյանի գործող մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:
Ի դեպ ,ըստ դատախազությունում տարածված լուրերի, Գեւորգ Բաղդասրյանին ամեն գնով ցանկացել են նշանակել ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազի տեղակալ , սակայն ցանկությունները չեն իրականացվել եւ ադ պաշտոնին ընտվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Արդյունքում որոշել են Արմեն Հարությունյանի փոխարեն դատախազի տեղակալ բերել Արթուր Դավթյանի մտերիմ համարվող Գեւորգ Բաղդասարյանին :
Իսկ ով կնշանակվի Երեւան քաղաքի դատախազ , ըստ լուրերի մարզային դատախազներից Կոտայքի մարզի դատախազ Սևակ Խչատրյանին էլ ամենայն հավանականությամբ կնշանակեն Երևան քաղաքի դատախազ:
Պարզաբանման համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազությանը, որտեղից մեզ պատասխանեցին.
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և «անանուն աղբյուները» մոլորության մեջ են գցել խմբագրությանը: Դատախազությունում պաշտոնների նշանակումները տեղի են ունենում այլ՝ պրոֆեսիանալիզմի, համարակգման և ղեկավարման կարողությունների ու հմտությունների չափորոշիչների հիման: Կադրային նշանակումների, փոփոխությունների վերաբերյալ դատախազությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ իրազեկմամբ և առաջիկայում ևս հանրությանը կտեղեկացվի համապատասխան որոշումների մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում