
Թուրքիան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին երեկվանից սկսված լարված իրավիճակին: Մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Յավուզ Սելիմն, ինչպես եւ կարելի էր սպասել, լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանին, հավաստիացնելով, որ բոլոր հնարավոր եղանակներով Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին իր գործողություններում, որոնք միտված են «պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը»: Սակայն հետաքրքիր է, թե Հայաստանի սահմանին սադրիչ արկածախնդրությամբ ի՞նչ տարածքային ամբողջականություն է պաշտպանում Ադրբեջանը։