Ազգային ժողովի հատուկ նիստը շարունակվում է: Նիստի ընթացքում ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց, թե երբ և ինչպես են բացվելու ավիաուղիները, և ինչ է լինելու կրթության հարցը:
Ի պատասխան Ավինյանը հայտնեց, որ ամեն ինչ կարվի, որ սեպտեմբերից հնարավորություն լինի կրթությունը կազմակերպել ուսումնական հաստատություններում, ոչ թե հեռավար:
Մանրամասները՝ տեսանյութում