Ազգային ժողովի հատուկ նիստը շարունակվում է: Նիստի ընթացքում ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու հարցը: Պարետին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նշեց, թե բազմաթիվ ահազանգեր է ստացել դիմորդներից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին:
Մանրամասները՝ տեսանյութում